Ադելը մեկնաբանել է «Brexit»-ը
Բրիտանացի երգչուհի Ադելը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու որոշումը իր ելույթի ժամանակ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Nme.com-ին:
«Մի փոքր անհասկանալի և արտասովոր է այն, ինչ տեղի է ունենում մեզ հետ այս պահին, և մենք պետք է հոգ տանենք մեկս մյուսի նկատմամբ»,- իր պապին նվիրված «Make You Feel Me Love» երգը կատարելուց հետո հայտնել է երգչուհին:
Համերգի ժամանակ Ադելը երկրպագուներից հետաքրքրվել է, թե որտեղից են նրանք ժամանել: Այն բանից հետո, երբ հնչել են Քովենթրի և Սթոք-օն-Թրենտ բրիտանական քաղաքների անունները, երկրպագուներից շատերը սուլել են:
Երգչուհին հայտնել է, որ իր ելույթների ժամանակ անթույլատրելի է նման պահվածքը, և հարցրել է, թե արդյոք նրանք չեն գժվել տեղի ունեցածի հաջորդ օրը: