Թուրքիան և Իսրայելը պայմանավորվել են հարաբերությունները կարգավորելու մասին
Իսրայելը և Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել հարաբերությունները կարգավորելու մասին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» անգլիական գործակալության պաշտոնական կայքին:
Այս մասին հայտնել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես հաղորդվում է, դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել:
Երկրների միջև կապերը վերականգնելու մասին պաշտոնական հայտարարությունը, ինչպես սպասվում է, կարվի հունիսի 27-ին՝ վաղը:
Այս տարվա ապրիլին Թուրքիայի ԱԳՆ-ում հաղորդել էին, որ Թուրքիան և Իսրայելը նշանակալի առաջընթացի են հասել հարաբերությունները կարգավորելու հարցում:
Իսրայելն ու Թուրքիան նախկինում ռազմավարական գործընկերներ են եղել, սակայն նրանց հարաբերությունները փչացել էին 2010թ-ին, երբ իսրայելացի ծովայինները 10 թուրքի էին սպասնել, ովքեր աջակցում էին Պաղեստինին: