Գյումրին այսօր ցնծում էր. օրհնված էր ամեն մի քար. Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Գյումրին այսօր ցնծում էր. օրհնված էր ամեն մի քար, շենք, թուփ, օրհնյալ էին մարդիկ ու երջանիկ, մի պահ մոռացվել էր ցավն ու անարդարությունը:
Գյումրին վերադարձրեց իր գույնը՝ լի սիրով, քնքշությամբ ու հավատով։ Աստծո սիրո և դատաստանի առաջ բոլորս ենք հավասար:
Անմոռանալի է Պապ Ֆրանցիսկոսի այցը, նրա խոնարհությունն ու քրիստոնյավայել օրինակը։ Օրհնվեն բոլորը, ովքեր մեզ պարգևեցին այս պահը, որն ուզում ես փակել մեջդ, ու պահել ընդմիշտ։ Օրհնյալ լինի Հայաստանը՝ իր մոլորյալ թե հավատավոր որդիներով»: