Հանրաճանաչ դաշնակահար Լյուդովիկո Էյնաուդին նվագել է հենց Սառուցյալ Օվկիանոսում (տեսանյութ)
Համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահար և կոմպոզիտոր Լյուդովիկո Էյնաուդին դաշնամուր է նվագել Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում լողացող հատուկ պատրաստված բեմահարթակում` «Greenpeace»-ի շրջակա միջավայի պաշտպանության արշավի շրջանակներում: Այս մասին հաղորդում է «Euronews»-ը:
Դաշնակահարը հատուկ դրա համար հասել է նորվեգական Շպիցբերգեն կղզիներ: