Երևան, 17.Հոկտեմբեր.2024, 00:00 |
Ավտոլվացման կետում կատարված դանակահարության վ... Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը 5:0 հաշվով հաղթե... Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան.... Մշտադալար թփեր՝ Ալեք Մանուկյան փողոցում Ջեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա Իսրայելի բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հ... Ոստիկանությանը հայտնել է, որ հարեւանը ոչ սթափ... Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ այլափոխված ... ՔՊ-ն ՀՌՀ անդամի պաշտոնում առաջադրել է Ավետ Պո... «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ... ՀՀ-ի համար այս ծանր օրերին կարևոր է ձեր աղոթա... ԱԺ պաշտպանության հանձնաժողովում քննարկվող նախ... Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականությա... «ՄԱՆ» բեռնատարի 49-ամյա վարորդը մահացել է Պացիենտի կյանքից զրկվելուց հետո ստուգումներ ե... Կրթության բարեփոխման համատեքստում ավանդույթնե... Երևանում ավտոլվացման կետում 17-ամյա պատանին դ... Նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ... Ռուբեն Հակոբյանն ԱԺ շենքից դուրս է բերվել Ալե... Երևանում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմ... ՆԳ նախարարն ու ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի ժամանակա... Երբ Ջերմուկի վրա հարձակում էր, ռուսները փախան... Բանակում այս տարի ավելի քիչ մահ է գրանցվել, ք... Եվրոպական երկրների դեսպաններն այցելել են Լոռո... Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացո... Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ,... Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոց... «Մի՛ արեք, ես ձեր հերն անիծելու եմ». ԱԺ անվտա... ՊԵԿ պատվիրակությունն այցելել է Շերեմետևո մաքս... Օտարերկրացի տղամարդը թմրանյութեր է տեղադրել ո... Պարեկային ծառայության գումարտակի և դասակի հրա... Պապոյանը ընդունել է կարկուտից տուժած Արմավիրի... Դպրոցներում արատավոր երևույթները պետք է բացահ... Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքներ... ԱՄՆ-ը կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպ... Բրյուսելում մեկնարկել է ԵՄ երկրների ղեկավարնե... Սպանություն՝ Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում.... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պարզվում է՝ մեկն արտագաղթել է իր սանրվածքի պա... Վարշավայում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամ... Արամ Հակոբյանը «Pavlodar Open 2024»-ի միանձնյ... ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները կարող են դի... Գրիգորյանն ու Դիտեր Ռոմանը քննարկել են անվտան... Խորհրդարանական լսումներ՝ Անկախության հռչակագր... Մանրամասներ՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած ... Սիրիայի Լաթաքիա քաղաքում իսրայելական ավիահարվ... Կառավարության նիստ․ Ուղիղ Էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտան... Ադրբեջանը ՀՀ-ին ոչինչ չի տալու և, այո՛, աբսու... Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա Գեղարքունիքիում գայլերը մտել են գյուղ և հոշոտ... Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների ոլորտու... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ո՞ր հասցեներում լույս չի լինի Կարո՞ղ է Հայաստանը դառնալ արհեստական բանականո... Գազ չի լինի Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ... Բագրատ Սրբազանը կգնա ԱԺ. ինչ է սպասվում Հովիկ Աղազարյանն ակնհայտորեն որդու շահերն է ս... Բյուջեից հատկացումներ՝ հերթական հիմնադրամին․ ... «Ռազբորկաներ»՝ ՔՊ-ում. Անդրանիկ Քոչարյանն այն... Գործի են դրվել ստվերային ընտրակաշառքի բոլոր մ... Հստակեցվում են ՊՆ կենտրոնական ռազմափորձաքննակ... «Սրբազան» շարժումը պատրաստվում է նոր հավաքի. ... Ջուր չի լինելու․ հասցեներ Հասմիկ Տոլմաջյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Պաշ... Նա բոլորից ավելի է արժանի Ոսկե գնդակին․ Մեսսի... Գյումրիի փոխքաղաքապետը Գլենդելի թանգարանին է ... Թմրանյութ օգտագործած 7-8 ոստիկան է դիմել ինձ,... Նշագեղձերի հեռացում․ ի՞նչ է պետք իմանալ Բռնցքամարտի Մ22 ԵԱ․ Հայաստանի 5 ներկայացուցիչ... «Իմ Ամերիա, իմ Հայաստան»․ Ամերիաբանկը նոր նախ... Փաշինյանն այցելել է Renderforest ընկերության ... Հենդերսոնը հնարավոր է վերադառնա Անգլիա Աննա Հակոբյանն ու «Իմ Քայլը» հիմնադրամի փոխտն... Նյու Յորքում 6 տարվա դադարից հետո կայացել է V... Բուլղարիայում դիտվել են հազվագյուտ՝ ոսպնյակաձ... Տիեզերական գործունեության զարգացումը Հայաստան... Ոստիկաններն ինձ առևանգեցին ու տարան հոգեբուժա... Մեկնարկել է մշակութային ժառանգության պահպանու... Կարծում եմ՝ մեր թիմը տոնեց արժանի հաղթանակ․ Գ... Սպանության փորձ՝ Մայիսյանում․ երկու հարևաններ... ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն կար և կա.... Ո՞վ է Էմմա Սապունջյանի սիրելին և ի՞նչ պաշտոն ... Մայրը պնդում է, որ որդուն դասընկերների ներկայ... «Ուրարտու»-ն հաղթեց «Վան»-ին սեփական հարկի տա... Երևանում «Porsche Cayenne»-ը հետիոտնային անցմ... Վահագն Խաչատուրյանն այցելել է «Աստանա հաբ» տե... Մայրը դաժան վերաբերմունք է դրսևորել որդու նկա... Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կա... Մանրամասներ՝ Երևան-Իջևան ճանապարհին տեղի ունե... Դիլիջանի անտառներում քաղաքացիներ են մոլորվել ... Եվրամիությունը լրջորեն նվազեցրել է իր կախվածո... Լոռու մարզի շինհրապարակներից մեկում հայտնաբեր... Կիսամերկ մուսուլմանը Երևանի կենտրոնում փառք է... Աննա Հակոբյանն Արփիի հետ Դիլիջանում է. Հակոբյ... Մեղավորներ կան, որոնց թաքցնում են գործը կարճե... «Զանգեզուրի միջանցք» տերմին մենք չենք օգտագոր...

Մեծ ուրախություն է ինձ համար գտնվել այստեղ, հպվել այս հույժ սիրելի հայկական աշխարհի հողին. Հռոմի պապի ելույթը՝ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ

Պարոն Նախագահ,

Հարգարժան պետական այրեր,

Պատվարժան դիվանագետներ,

Տիկնայք և Պարոնայք,

Մեծ ուրախություն է ինձ համար գտնվել այստեղ, հպվել այս հույժ սիրելի հայկական աշխարհի հողին, այցելել հինավուրց և հարուստ ավանդույթներ ունեցող մի ժողովրդի, ով քաջությամբ է վկայել իր հավատքը, ով շատ է տառապել, բայց վերածնվել է միշտ։

« ...Մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, ... հազարամյա քարն ... աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր» (Եղիշե Չարենց, «Ես իմ անուշ Հայաստանի»): Սրանք մի քանի հզոր պատկերներ են, որոնք Ձեր հռչակավոր բանաստեղծը մեզ է ընծայում՝ լուսավորելու համար մեզ Հայաստանի պատմության խորության և բնության գեղեցկության մասին: Դրանք քիչ խոսքերի մեջ ամփոփում են մի ամբողջ ժողովրդի փառավոր և ողբերգական փորձառության արձագանքն ու խտությունը և տոգորող սերը Հայրենիքի հանդեպ:

Սրտանց երախտապարտ եմ Ձեզ, պարոն Նախագահ, Հայաստանի Կառավարության և բնակչության անունից ինձ ուղղված Ձեր բարի գալուստի սիրալիր խոսքերի համար, ինչպես նաև ինձ հնարավորություն ընձեռելու համար՝ Ձեր ազնիվ հրավերի շնորհիվ, փոխադարձելու անցյալ տարի Վատիկան կատարած Ձեր այցը, երբ Սուրբ Պետրոսի տաճարում՝ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի, և Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց Պատրիարք երջանկահիշատակ Ն.Ե.Ներսես Պետրոս XIX-ի հետ միասին, ներկա գտնվեցիք հանդիսավոր արարողությանը։ Այդ առիթով հիշատակվեց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը, որը հարվածեց ձեր ժողովրդին և որը անչափ անհամար զոհեր պատճառեց։ Այդ ողբերգությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ։


Հարգանքի իմ տուրքն եմ մատուցում հայ ժողովրդին, ով լուսավորված Ավետարանի լույսով, նույնիսկ իր պատմության ամենաողբերգական պահերին, Քրիստոսի Խաչի և Հարության մեջ է գտել կրկին վեր հառնելու ուժը և արժանապատվությամբ վերսկսելու իր ուղին։ Սա ապացուցում է, թե որքան խորն են քրիստոնեական հավատքի արմատները և մխիթարության ու հույսի ինչ անհատնում գանձ են թաքցնում։ Մեր աչքի առաջ ունենալով անցյալ դարի ատելության, նախապաշարմունքի և տիրելու անսանձ փափագի պատճառած աղետաբեր հետևանքները, ի սրտե մաղթում եմ, որպեսզի մարդկությունը ունակ լինի դաս քաղելու այդ ողբերգական փորձառություններից, գործելու պատասխանատվությամբ և իմաստությամբ՝ նման սարսափների մեջ կրկին չընկնելու վտանգը կանխելու նպատակով։ Պետք է, հետևաբար, բազմապատկվեն բոլորի ջանքերը, որպեսզի միջազգային բանավեճերում գերակայությունը տրվի երկխոսությանը, խաղաղությանը հասնելու կայուն և անկեղծ պրպտումին, պետությունների միջև երկխոսությանը և միջազգային մարմինների վստահության մթնոլորտ կառուցելու մշտական ջանքերին՝ մնայուն համաձայնությունների հասնելու նպատակով։


Կաթոլիկ Եկեղեցին ցանկանում է ակտիվորեն համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր սրտի մոտ են ընդունում քաղաքակրթությունների ճակատագրերը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքը՝ աշխարհում հոգևոր արժեքների գերակայությունը ապահովելու համար՝ դիմակազերծելով բոլոր նրանց, ովքեր աղավաղում են դրանց իմաստն ու գեղեցկությունը։ Այս կապակցությամբ, կենսական կարևորություն ունի այն, փաստը, որ բոլոր նրանք ովքեր հայտարարում են իրենց հավատը Աստծու հանդեպ, միատեղեն իրենց ուժերը՝ մեկուսացնելու բոլոր նրանց, ովքեր կրոնը ծառայեցնում են պատերազմական ծրագրեը առաջ տանելուն, հարստահարությանը և բռնի հալածանքին՝ գործիք դարձնելով և շահարկելով Աստծո Սուրբ Անունը։

Այսօր, հատկապես քրիստոնյաները, գուցե առավել, քան առաջին մարտիրոսների ժամանակներում, որոշ տարածքներում խտրականության զոհ են և հալածվում են սոսկ իրենց հավատը դավանելու համար, մինչդեռ բազմաթիվ հակամարտություններ աշխարհի տարբեր վայրերում դեռևս դրական լուծումներ չեն գտել, պատճառելով սուգ, ավերածություններ և ժողովուրդների պարտադրված գաղթ։ Անհրաժեշտ է, ուստի, որպեսզի ազգերի ճակատագրերի համար պատասխանատուները, քաջ կերպով և առանց հապաղելու միջոցներ ձեռնարկեն այդ տանջանքներին վերջ դնելու նպատակով՝ առաջնայնությունը տալով խաղաղությանը հետամուտ լինելուն, բռնությունների և հետապնդումների թիրախ դարձածների պաշտպանությանը և հյուրընկալմանը, արդարության խթանմանը և կայուն զարգացմանը։ Հայ ժողովուրդն անձամբ է վերապրել նման իրավիճակ. ծանոթ է տառապանքին ու ցավին, ծանոթ է հալածանքին, իր հիշողության մեջ պահում է ոչ միայն անցյալի վերքերը, այլ նաև ոգին, որը թույլ տվեց ամեն անգամ նորից սկսելու: Այդ իմաստով քաջալերում եմ նրան, որպեսզի երբեք չդադարի իր արժեքավոր ներդրումը բերել միջազգային հանրությանը:

Այս տարի լրանում է Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձը: Երջանիկ պահ է՝ ուրախանալու և առիթ՝ հիշելու նվաճած ձեռքբերումները և առաջադրելու նորանոր նպատակներ: Այս ուրախ հոբելյանի տոնակատարությունները առավել իմաստալից կլինեն, եթե բոլոր հայերի համար՝ Հայրենիքում թե սփյուռքում, այն ուժերը համախմբելու և համակարգելու յուրահատուկ պահ հանդիսանա՝ երկրի քաղաքացիական և հասարակական հավասարակշիռ ու համապարփակ զարգացումն ապահովելու նպատակով։ Խոսքը անընդհատ զգոն լինելու մասին է, որպեսզի երբեք չթերանանք բոլորին հավասար արդարության և տկարներին ու տարաբախտներին զորակցության բարոյական հրամայականներին: (Հմմտ. ՅՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ Բ, «Հայաստանից հրաժեշտի ուղերձ», 27 սեպտեմբերի 2001թ., «Ուսուցումներ ԻԴ», 2 [2001], 489): Ձեր երկրի պատմությունը համաքայլ է ընթանում դարերի հոլովույթում պահպանված իր քրիստոնեական ինքնության հետ: Այդ ինքնությունը, հեռու է պետության առողջ աշխարհիկությանը խոչընդոտելուց, ավելին, պահանջում և սնուցում է այն՝ խրախուսելով հասարակության բոլոր քաղաքացիների մասնակցությունը դրան, կրոնի ազատությունը և փոքրամասնությունների նկատմամբ հարգանքը: Բոլոր հայերի համախմբվածությունը և հարևան որոշ երկրների հետ լարվածությունը հաղթահարելուն ուղղված օգտակար ճանապարհներ գտնելու հարաճուն պարտավորվածությունը շատ ավելի կհեշտացնեն իրականացնելու այս կարևոր նպատակները՝ սկզբնավորելով Հայաստանի համար ճշմարիտ վերածննդի դարը:

Կաթոլիկ եկեղեցին, իր հերթին, երկրում մարդկային սահմանափակ քանակով ներկա լինելով հանդերձ, ուրախ է բերել իր ներդրումը հասարակության աճին, հատկապես իր աշխատանքով՝ ուղղված ամենատկարներին և ամենաաղքատներին, առողջապահական և կրթական բնագավառներում և հատկապես բարեգործության ոլորտում, ինչպես դա են վկայում արդեն 25 տարի գործող Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի, Երևանի կրթօջախի գործունեությունը, Հայկական Կարիտասի նախաձեռնությունները և Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» մենաստանի կողմից իրականացվող գործունեությունը:

Աստված օրհնի և պահպանի Հայաստանը՝ հավատով, նահատակների քաջությամբ, հույսով՝ ցավից առավել զորավոր, լուսավորված այս հողը:

Ավտոլվացման կետում կատարված դանակահարության վ... Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը 5:0 հաշվով հաղթե... Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան.... Մշտադալար թփեր՝ Ալեք Մանուկյան փողոցում Ջեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա Իսրայելի բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հ... Ոստիկանությանը հայտնել է, որ հարեւանը ոչ սթափ... Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ այլափոխված ... ՔՊ-ն ՀՌՀ անդամի պաշտոնում առաջադրել է Ավետ Պո... «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ... ՀՀ-ի համար այս ծանր օրերին կարևոր է ձեր աղոթա... ԱԺ պաշտպանության հանձնաժողովում քննարկվող նախ... Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականությա... «ՄԱՆ» բեռնատարի 49-ամյա վարորդը մահացել է Պացիենտի կյանքից զրկվելուց հետո ստուգումներ ե... Կրթության բարեփոխման համատեքստում ավանդույթնե... Երևանում ավտոլվացման կետում 17-ամյա պատանին դ... Նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ... Ռուբեն Հակոբյանն ԱԺ շենքից դուրս է բերվել Ալե... Երևանում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմ... ՆԳ նախարարն ու ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի ժամանակա... Երբ Ջերմուկի վրա հարձակում էր, ռուսները փախան... Բանակում այս տարի ավելի քիչ մահ է գրանցվել, ք... Եվրոպական երկրների դեսպաններն այցելել են Լոռո... Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացո... Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ,... Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոց... «Մի՛ արեք, ես ձեր հերն անիծելու եմ». ԱԺ անվտա... ՊԵԿ պատվիրակությունն այցելել է Շերեմետևո մաքս... Օտարերկրացի տղամարդը թմրանյութեր է տեղադրել ո... Պարեկային ծառայության գումարտակի և դասակի հրա... Պապոյանը ընդունել է կարկուտից տուժած Արմավիրի... Դպրոցներում արատավոր երևույթները պետք է բացահ... Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքներ... ԱՄՆ-ը կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպ... Բրյուսելում մեկնարկել է ԵՄ երկրների ղեկավարնե... Սպանություն՝ Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում.... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պարզվում է՝ մեկն արտագաղթել է իր սանրվածքի պա... Վարշավայում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամ... Արամ Հակոբյանը «Pavlodar Open 2024»-ի միանձնյ... ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները կարող են դի... Գրիգորյանն ու Դիտեր Ռոմանը քննարկել են անվտան... Խորհրդարանական լսումներ՝ Անկախության հռչակագր... Մանրամասներ՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած ... Սիրիայի Լաթաքիա քաղաքում իսրայելական ավիահարվ... Կառավարության նիստ․ Ուղիղ Էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտան... Ադրբեջանը ՀՀ-ին ոչինչ չի տալու և, այո՛, աբսու... Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա Գեղարքունիքիում գայլերը մտել են գյուղ և հոշոտ... Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների ոլորտու... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ո՞ր հասցեներում լույս չի լինի Կարո՞ղ է Հայաստանը դառնալ արհեստական բանականո... Գազ չի լինի Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ... Բագրատ Սրբազանը կգնա ԱԺ. ինչ է սպասվում Հովիկ Աղազարյանն ակնհայտորեն որդու շահերն է ս... Բյուջեից հատկացումներ՝ հերթական հիմնադրամին․ ... «Ռազբորկաներ»՝ ՔՊ-ում. Անդրանիկ Քոչարյանն այն... Գործի են դրվել ստվերային ընտրակաշառքի բոլոր մ... Հստակեցվում են ՊՆ կենտրոնական ռազմափորձաքննակ... «Սրբազան» շարժումը պատրաստվում է նոր հավաքի. ... Ջուր չի լինելու․ հասցեներ Հասմիկ Տոլմաջյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Պաշ... Նա բոլորից ավելի է արժանի Ոսկե գնդակին․ Մեսսի... Գյումրիի փոխքաղաքապետը Գլենդելի թանգարանին է ... Թմրանյութ օգտագործած 7-8 ոստիկան է դիմել ինձ,... Նշագեղձերի հեռացում․ ի՞նչ է պետք իմանալ Բռնցքամարտի Մ22 ԵԱ․ Հայաստանի 5 ներկայացուցիչ... «Իմ Ամերիա, իմ Հայաստան»․ Ամերիաբանկը նոր նախ... Փաշինյանն այցելել է Renderforest ընկերության ... Հենդերսոնը հնարավոր է վերադառնա Անգլիա Աննա Հակոբյանն ու «Իմ Քայլը» հիմնադրամի փոխտն... Նյու Յորքում 6 տարվա դադարից հետո կայացել է V... Բուլղարիայում դիտվել են հազվագյուտ՝ ոսպնյակաձ... Տիեզերական գործունեության զարգացումը Հայաստան... Ոստիկաններն ինձ առևանգեցին ու տարան հոգեբուժա... Մեկնարկել է մշակութային ժառանգության պահպանու... Կարծում եմ՝ մեր թիմը տոնեց արժանի հաղթանակ․ Գ... Սպանության փորձ՝ Մայիսյանում․ երկու հարևաններ... ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն կար և կա.... Ո՞վ է Էմմա Սապունջյանի սիրելին և ի՞նչ պաշտոն ... Մայրը պնդում է, որ որդուն դասընկերների ներկայ... «Ուրարտու»-ն հաղթեց «Վան»-ին սեփական հարկի տա... Երևանում «Porsche Cayenne»-ը հետիոտնային անցմ... Վահագն Խաչատուրյանն այցելել է «Աստանա հաբ» տե... Մայրը դաժան վերաբերմունք է դրսևորել որդու նկա... Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կա... Մանրամասներ՝ Երևան-Իջևան ճանապարհին տեղի ունե... Դիլիջանի անտառներում քաղաքացիներ են մոլորվել ... Եվրամիությունը լրջորեն նվազեցրել է իր կախվածո... Լոռու մարզի շինհրապարակներից մեկում հայտնաբեր... Կիսամերկ մուսուլմանը Երևանի կենտրոնում փառք է... Աննա Հակոբյանն Արփիի հետ Դիլիջանում է. Հակոբյ... Մեղավորներ կան, որոնց թաքցնում են գործը կարճե... «Զանգեզուրի միջանցք» տերմին մենք չենք օգտագոր...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan