Եվրամիության աստղերն ընկնում են. Իրանում ցանկանում են օգտվել «Brexit»-ից
Իրանի նախագահի՝ քաղաքական հարցերով տեղակալ Համիդ Աբութալեբին Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալն անցանել է պատմական հնարավորություն, որից պետք է օգտվի Իրանը: Այս մասին հայտնում է « РИА Новости» գործակալությունը:
«Brexit»-ը «ուժեղ երկրաշարժ» անվանելով, որը ցնցեց Եվրոպան, նա նշել է, որ եվրոպական երկրների բնակիչները վաղուց են կորցրել ԵՄ-ի հանդեպ հավատը, և վաղուց հասունացած փոփոխությունները «ավելի շատ իշխանություն, անվտանգություն և բարգավաճում կբերեն»:
«Եվրամիության աստղերն ընկնում են: Հարավային Եվրոպայի երկրներում տնտեսական փոփոխությունները, ահաբեկչությունները և միգրացիոն ճգնաժամը ցույց տվեցին, որ միությունը շուտով կփլվի»,- հայտնել է նա:
Հունիսի 23-ին տեղի ունեցած հանրաքվեին Եվրամիության կազմից դուրս գալուն կողմ է քվեարկել բրիտանացիների 51.9%-ը, իսկ ԵՄ-ի կազմում մնալուն կողմ է եղել է 48.1%-ը: Այս արդյունքները հրապարակելուց հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտնել է, որ երեք ամիս անց հրաժարական կտա: