Ես այցելում եմ Հայաստան՝ խորասուզվելու այդ ժողովրդի դարավոր իմաստնության մեջ. Հռոմի պապ
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապն իր՝ Հայաստան եռօրյա այցից առաջ հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելային: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Այս պահին, երբ ես սկսում իմ առաքելական ուղևորությունը Հայաստան, որպեսզի խորասուզվեմ այդ ազգի բազմադարյա իմաստնության մեջ, որպեսզի նրանց ամրապնդեմ հավատքի մեջ, որպեսզի աջակցեմ խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը, դիմում եմ Ձեզ, պարո՛ն նախագահ, և ամբողջ իտալացի ազգին, փոխանցում եմ Ձեզ սրտագին շնորհավորանքներս, և ամբողջ ազգին հորդորում եմ համերաշխ լինել՝ ապագայի հանդեպ լցված հույսով և վստահությամբ»: