Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի դստեր նկարը «ցնցել» է համացանցը (լուսանկարներ)
Մաքսիմ Գալկինը կիսվել է իր երկրպագուների հետ իր դստեր` Լիզայի նկարով: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն: Լուսանկարն արվել է Լատվիայում, որտեղ Ալլա Պուգաչովան մեկնել է երեխաների հետ: Նրանք մեկնել են մասնակցելու Լատվիայի Լիգո տոնակատարությանը: Այդ օրն ընդունված է հավաքել տարբեր խոտեր և այդ օրը նրանք օժտվում են բուժիր հատկությամբ: Օրվա կապակցությամբ Ալլան և Մաքսիմը զարդարել էին ոչ միայն իրենց տունը, այլև՝ իրենց դստեր վարսերը: