Ուղեկցեք ինձ ձեր աղոթքներով. Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով այսօր պատմական այց է կատարելու Հայաստան, Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որում խնդրում է հավատացյալներին աղոթել իր համար:
«Խնդրում եմ, ուղեկցեք ինձ ձեր աղոթքներով Հայաստան կատարելիք պապական այցիս ընթացքում»,-ասվում է Հռոմի պապի գրառման մեջ: