Հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մշտադիտարկումն առանց միջադեպերի է անցել
Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին այսօր պետք է կայանար ԵԱՀԿ մշտադիտարկումը:
Հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մշտադիտարկումն առանց միջադեպերի է անցել: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը: Մշտադիտարկումն անցել է Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի ուղղությամբ:
«Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի՝ մշտադիտարկումը, որն անց է կացվել չորեքշաբթի օրը՝ հայկական և ադրբեջանական զորքերի հակամարտության շփման գոտում, առանց միջադեպերի է անցել»,- նշում է ԱՀ պաշտպանական գերատեսչությունը:
Մշտադիտարկումն Ադրբեջանի կողմից անց են կացրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Սայմոն Թիլլերը և Խրիստո Խրիստովը, իսկ Հայաստանի կողմից մշտադիտարկման ընթացքին հետևել են նրանց գործընկերներ Իրժի Աբերլեն և Փիտեր Շվեդբերգը: