Հռոմի պապի այցը ես անվանում եմ 20-րդ դարի հանցագործությունների մեղսակցությունից դուրս գալու ուխտագնացություն. Հրանուշ Խառատյան (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը խոսեց Հռոմի պապի այցի նշանակության մասին:
Հրանուշ Խառատյանի խոսքով՝ Հռոմի պապի կերպարն իր այցի հետ կապված պետք է Հայաստանում շատ բացվեր: «Ես չեմ տեսնում այդ բացվելը: Այսօրվա Հռոմի պապի անցյալը շատ ուշագրավ անցյալ է: Նա մի մարդ է, ով գերմանական հիտլերհյուգենդի մասնակից է եղել, նա մի մարդ է, ով իր պատանեկան տարիներին տոգորված է եղել ռասիզմի գաղափարով և իմացել, որ հրեաներն աշխարհի թշնամին են, նա մի մարդ է, ով հետո անցել է շատ ծանր ապաշխարհանքի և ինքնամաքրման շրջան: Այսօվա՝ նրա աշխարհայացքը զգալի չափով ձևավորվել է հենց այդ անցյալի մաքրման պրոցեսի և այն իրականության համեմատությամբ, որն ինքն իր պատանեկության տարիներին տեսել է»,- ասաց Հրանուշ Խառատյանը:
Ըստ Հրանուշ Խառատյանի՝ այս իմաստով, եթե այս կերպարը նաև մատուցվեր, ապա մեր հասարակության համար ինքը կլիներ խորհրդանշական, որովհետև մեր հասարակությունում կա ստալինյան ռեպրեսիաների մասնակցության ինքնամաքրման կարիք:
«Չնայած ինքն ուխտագնացություն է անվանել այցը քրիստոնյա առաջին երկիր, այնուամենայնիվ, ես սա անվանում եմ 20-րդ դարի հանցագործությունների մեղսակցությունից դուրս գալու ուխտագնացություն և կուզենայի, որ գոնե հանրային քննարկման մեջ այս թեման լիներ»,-նշեց Հրանուշ Խառատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: