Դուք հայ կերպարվեստի և քանդակագործության մեծագույն վարպետներից եք. նախագահը շնորհավորել է Արտաշես Հովսեփյանին՝ 85-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանին՝ 85-ամյակի առթիվ:
«Դուք հայ կերպարվեստի և քանդակագործության մեծագույն վարպետներից եք: Ձեր ստեղծագործությունները, թողած հսկայական ժառանգությունը շարունակելու են գնահատել և իմաստավորել արվեստաբանների և արվեստասերների ապագա սերունդները:
Արտերկրում ստանալով փայլուն մասնագիտական կրթություն՝ Դուք Հայաստան բերեցիք ակադեմիական կերպարվեստի շունչն ու ոգին՝ ստեղծելով բազմաթիվ մնայուն արժեքներ:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ ուժ ու եռանդ, ստեղծագործական նոր հաջողություններ»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: