6-ամյա աղջիկը իր ձեռքն ու սիրտն առաջարկել է արքայազն Հարրիին
6-ամյա աղջիկն իր ձեռքն ու սիրտն է առաջարկել արքայազն Հարրիին: Այս մասին հայտնել է Hello Magazine-ը: Դա տեղի է ունեցել Մանչեստրում, որտեղ Եղիզաբեթ երկրորդի թոռը եկել էր մասնակցելու բարեգործական միջոցառմանը:
«Դա պաշտոնական է: Ոչ ոք չի կարող դիմադրել Հարրիի հմայքին»,- գրել է պարբերականը և հավելել, որ 6-ամյա Լոտին բացառություն չէ:
«Ես ցանկանում եմ ամուսնանալ քեզ հետ: Ես ցանկանում եմ արքայադուստր լինել»,- հայտնել է նա արքայազնին:
Հարրին պատասխանել է. «Դու դա չես ուզում, տարիքային տարբերությունը շատ մեծ է»,- բացի այդ, նա ասել է աղջկան, որ նա շատ է գիրք կարդում: