Հեռախոսով խոսելը բարձրացնում է ճնշումը
Գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ հեռախոսային զրույցները կարող են բարձրացնել ճնշումը: Հետազոտմանը մասնակցել է 94 կամավոր, որոնց տարիքը տատանվում էր 45-ից 53-ի սահմաններում: Հետազոտությունը պարզել է, որ մարդ հեռախոսով խոսելիս արդեն ունենում է ճնշման տատանում: Դա նաև կապված է այն հանգամանքի հետ, որ մարդիկ հեռախոսով խոսելիս ավելի զգացմունքային են լինում: