Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Հայրերի օրը և լուսանկար հրապարակել Ռոբերտ Քարդաշյանի հետ
Քիմ Քարդաշյանը Հայրերի օրվա առթիվ շնորհավորել է հորը` Ռոբերտ Քարդաշյանին, ով մահացել է դեռևս 2003 թ-ին:
Քիմը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել հոր հետ` գրելով. «Շնորհավոր Հայրերի օրը: Դու աշխարհի ամենալավ հայրն ես եղել: Քո հետ իմ վերջին զրույցի ժամանակ ես ասացի, որ այնքան բախտավոր եմ եղել, որ ունեցել եմ լավագույն հոր օրինակը: Ես ասացի, որ մի օր ես երեխաներ կունենամ և նրանց կփոխանցեմ այն ամենն, ինչ դու սովորեցրել ես ինձ: Ես այնքան բախտավոր եմ, որ դու իմ հայրն ես եղել: Ես սիրում եմ քեզ»: