«Մեկ րոպե լռութուն» անունը կրող քանդակը, որը պետք է հանձնվի Հռոմի պապին, արդեն պատրաստ է. Ֆերդինանդ Առաքելյան (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը խոսեց Հռոմի պապի հայաստանյան այցի, պատմական նշանակության, պատրաստվող անակնկալի, ինչպես նաև Հայաստանի և Հռոմի միջև պատմական հարաբերությունների մասին:
Ֆերդինանդ Առաքելյանի խոսքով՝ պետականության ինստիտուտը չի կարող անել այն, ինչ հոգևոր աշխարհն է անում:
«Մարդիկ ունեն ներքին հավատք, զգացմունք, սեր և նրանց հաղթել չես կարող: Հռոմի պապը, որ գալիս է՝ դա արդեն մեծ բան է և դա ինձ շատ ուրախացրեց»,- ասաց Ֆերդինանդ Առաքելյանը:
Ֆերդինանդ Առաքելյանը խոսեց նաև անակնկալի մասին և ասաց, որ վերջացրել է քանդակը և շուտով կհանձնի նրան:
«Բոլորին կապել եմ իրար: Կենտրոնում Հռոմի պապն է իր համախոհներով, ձախ կողմում կանգնած են առաքելական եկեղեցու մեր վեհափառն իր հոգևորականներով: Միանում են նույնիսկ «Հոլոքոստ»-ի ներկայացուցիչները, հետո բուդայական փոքրիկ հատվածն է, հետո գալիս է Կիրիլը և մահմեդականները: Բոլորը եկել են կոչով՝ հղված Հռոմի պապին և այդ քանդակը կոչվում է «Մեկ րոպե լռութուն»: Բոլորը եկել են, քարացած, կանգնած, լռության րոպե են ապրում համաշխարհային ողբերգության համար»,- Ֆերդինանդ Առաքելյանը և հավելեց,- «Նվերն անձամբ եմ հանձելու, բայց ոչ թե իմ անունից, այլ մեր ժողովրդի և շնորհակալություն հայտնեմ, որ նա այդքան համարձակություն և ուժ ունեցավ բոլոր պետությունների ղեկավարներից անցավ և հայտարարեց Հայոց ցեղասպանության մասին»,-ասաց բանախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում