Աստվածաբանը՝ Հռոմի պապի հայաստանյան այցի պատմական նշանակության մասին (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ աստվածաբան Վարդան Խաչատրյանը խոսեց Հռոմի պապի հայաստանյան այցի, պատմական նշանակության, պատրաստվող անակնկալի, ինչպես նաև Հայաստանի և Հռոմի միջև պատմական հարաբերությունների մասին:
Վարդան Խաչատրյանի խոսքով՝ խիստ զգալի է եղել հայերի ներկայացվածությունը ուղղափառ քրիստոնեության շրջանակում:
«Բյուզանդիայում հայ կայսրերի քանակը գրեթե հավասար է հույն կայսրերի քանակին: Այս առումով, որևէ խնդիր չեմ տեսնում: Տեսնում եմ միայն այն ավանդական հարաբերությունները, որոնք բազմաթիվ սրբեր են թողել Առաքելական եկեղեցու, և ընդհանրապես, համակարգում հայոց մշակույթի ռահվիրանների անուններ կան: Կաթոլիկ եկեղեցին ունի բացառիկ ազդեցություն լատինաամերիկյան երկրների, ինչպես նաև եվրոպական իշխանությունների շրջանակներում: Ինչ վերաբերում է համաշխարհային էլիտայի միջին վիճակագրական կարծիքին, ապա այսօր, Հռոմի պապի ելույթները, որպես կանոն, դուրս են լողում այն կողմնորոշումներից որոնք տեսանելի են և արդեն ընկալված են: Չմոռանանք նաև, որ դա աշխարհի ամենահնագույն և անընդհատ պահպանված արխիվի տերն է, այնտեղ աշխատում են բարձրակարգ պրոֆեսիոնալներ և յուրաքանչյուր ելույթի վրա աշխատանքը բացառիկ է»,- ասաց Վարդան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ Հռոմի պապի ելույթները, նրա ենթատեքստերը, գոյություն ունեցող կողմնորոշիչները, իրենց համար արդեն տեղի ունեցած ավանդական փոփոխություններն աշխարհաքաղաքական ընթացքի տեսակետից խորը չենք վերլուծում, քանի որ մեր հասարակական գիտակցության մեջ դա չի շրջաբերվում որևէ կերպ:
«Այս տեսակետից, այս այցը ես առաջին հերթին կցանկանայի, որ լիներ այ այդ ավանդույթի խախտման առաջին «ծիծեռնակը»: Այն շեշտադրումները, որ կատարվում են Հռոմի պապի ելույթներում պատահականություն չէ և այդ ամենը շատ լուրջ նշանակություն ունի»,- նշեց Վարդան Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում