Ահարոն Ադիբեկյանը ներկայացրել է ՀՀ քաղաքական դաշտի կառուցվածն ու կուսակցությունների դերը (լուսանկար)
Այսօր՝ հունիսի 20-ին, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և Ազատ Արշակյանը խոսեցին քաղաքական դաշտ մտնելու համար հայտ ներկայացրած նոր կուսակցությունների մասին, ինչպես նաև, թե ինչ կփոխի նրանց մասնակցությունը քաղաքական համակարգում:
Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ մենք Հայաստանում ունենք գրանցված 75 կուսակցութուն, քանի որ «ՕԵԿ»-ն էլ վերափոխվել է, ապա 74: Առաջացել է 5 նոր քաղաքական ուժ. «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Ալյանս», «Համախմբում»:
Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց ՀՀ քաղաքական դաշտի կառուցվածքը.
«Իշխանության գալու համար պետք է ունենաս կադրային ռեսուրս, կազմակերպչական ռեսուրս ու տեղերում գոնե ունենաս սոցիալական բազա: Հիմա, եթե մենք խոսենք, թե նոր քաղաքական ուժերը որտեղ պետք է տեղավորվեն, ապա «Հայկական վերածնունդ»-ը տեղավորվել է «ՕԵԿ»-ի դաշտում: «ՕԵԿ»-ը դուրս գալով կորցնում է իշխանական ձայների մի մասը և այդ մասը կարող է անցնել «ՀՅԴ»-ին: Այսինքն՝ «ՀՅԴ»-ի և «ՕԵԿ»-ի «Էլեկտորալ» բալանսը մնում է նույնը: «ՀԱԿ»-ը կարող է 7 տոկոսը ապահովել, «Ժառանգություն»-ը՝ Ռաֆֆի Հովհաննիսյանի պարտության պատճառով նվազեցրել է իր քաղաքական քաշը, իսկ «ԲՀԿ»-ն՝ տրոհվել է»,-ասաց Ադիբեկյանը: