Ուժգին պայթյուն Լուսնի վրա
Մայիսի 17-ին ամերիկացի աստղագետները նկատել են, որ Լուսնի վրա ընկել է երկնաքար: Այդ անկումը հանգեցրել է ուժգին պայթյունի: Այն նկատելի է եղել նաև անզեն աչքով և ունեցել է մոտ 40 կիլոգրամ քաշ: Այդ պայթյունը համարվել է ամենաուժգինը, որը տեղի է ունեցել Լուսնի վրա:
Ամբողջ ընթացքում Լուսնի վրա ընկել է մոտ 300 երկնաքար: Սակայն, որոշ աստղագետների կարծիքով՝ հնարավոր է, որ այն երկնաքար չլինի: Ուսումնասիրությունները շարունակվում են: