ԱՄՆ-ում սպանվել է «The Voice» նախագծի ևս մի մասնակից
Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում սպանվել է «The Voice» նախագծի մասնակից Քրիստինա Գրիմմին: Իսկ այսօր արդեն հաղորդվեց ևս մեկ սպանության մասին:
Դեռևս մայիսի 16-ին Իլինոյս նահանգում կրակել էին Ալեխանդրո Ֆուենտեսին, ով մասնակցել էր նախագծի մեքսիկական տարբերակին: Նրա վրա հարձակում էին գործել հենց 45-ամյակի օրը: Երգիչը մահացել է երեկ Չիկագոյի կլինիկաներից մեկում: Այս մասին հաղորդում է Cosmo.ru-ն:
Ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների, Ալեխանդրոն այդ օրը նշելիս է եղել իր ծննդայն տարեդարձը: Նա նստած է եղել իր մեքենայի ղեկին, երբ անծանոթ մարդը պահանջել է նրանից դուրս գալ մեքենայից: Ալեխանդրոն չի կատարել այդ պահանջը, որից հետո անծանոթը հետ է վերադարձել զենքով և կրակել նրան մի քանի անգամ: Հայտնի է, որ երգիչը գլխի երեք վնասվածք էր ստացել: