Իրանի արտգործնախարարը կմեկնի Փարիզ
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրը՝ հունիսի 21-ին, պաշտոնական այցով կժամանի Փարիզ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «ISNA» գործակալությանը:
Ֆրանսիայի քաղաքամայր Փարիզում նա կմնա երկու օր: Գործակալության տվյալներով՝ այցի շրջանակում հավանաբար տեղի կունենան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ:
Իրանի արտգործնախարարն այնուհետև կուղևորվի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, որը տեղի կունենա Ուզբեկստանում հունիսի 23-24-ին: Զարիֆը նախորդ շաբաթ արդեն եղել է Նորվեգիայում և Գերմանիայում: Ավելի վաղ նա մեկնել էր Լեհաստան, Շվեյցարիա, Ֆինլանդիա և Լատվիա: