Ադելը համերգի ժամանակ ծածանել է ԼԳԲՏ դրոշը
Երգչուհի Ադելը համերգի ժամանակ Օռլանդոյի զոհերին նվիրված երգի ժամանակ ծածանել է ԼԳԲՏ դրոշը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նախքան «Make You Feel My Love» երգի կատարումը՝ երգչուհին ասել է, որ իր սիրտը կոտրվել է տեղի ունեցածի պատճառով:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Օռլանդոյի գեյ-ակումբում ահաբեկչութան հետևանքով զոհվել էր 50 և վիրավորվել 52 մարդ:
Ավելի վաղ, ԼԳԲՏ դրոշի գույներով էր լուսավորվել նաև Էյֆելյան աշտարակը: