Իրանի իշխանությունները հաստատել են «Boeing»-ի 100 ինքնաթիռ գնելու պայմանավորվածությունը
Քաղաքացիական ավիացիայի իրանական կազմակերպության ղեկավար Ալի Աբեձադեն հայտարարել է, որ Իրանի իշխանությունները «Boeing» կազմակերպության հետ 100 ուղևորատար ինքնաթիռ գնելու համաձայնագիր են կնքել: Այս մասին գրում է ТАСС-ը:
Նշվում է, որ երկրի 250 օդանավերից 230-ը փորարինման կարիք ունեն:
Իրանի իշխանությունների և «Boeing»-ի միջև համաձայնագիրը պետք է հաստատվի ԱՄՆ կառավարության կողմից: