Բաքվում համերգի ժամանակ աղջիկը ցատկել է բեմ և գրկել Իգլեսիասին
Բաքվում համերգի ժամանակ աղջիկը բարձրացել է բեմ և ցատկել ամերիկյան երգիչ Էնրիկե Իգլեսիասի վրա: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Երիտասարդ աղջիկը ձեռքերով ու ոտքերով փաթաթվել է երգչին, ով կարծես թե, այնքան էլ դեմ չի եղել տեղի ունեցածին:
Իգլեսիասը որպես պատասխան, գրկել է աղջկան և ժպտացել: Երբ անվտանգութան աշխատակիցները փորձել են աղջկան իջեցնել բեմից, երգիչը նշան է տվել, որ չխառնվեն:
Աղջիկն այդպես էլ բեմից չի հեռացել այնքան ժամանակ, քանի դեռ երգիչն անձամբ նրան չի իջեցրել: