Ինչպե՞ս ազատվել անքնությունից
Քնի ժամանակ վերականգնվում է ամբողջ օրվա ընթացքում ծախսված էներգիան, որը շատ կարևոր գործընթաց է: Անքնությունը լուրջ տառապանքներ է պատճառում: Այս ամենը կհասկանան միայն քրոնիկ անքնությամբ տառապող մարդիկ:
Քնեք պատուհանը բաց կամ լավ օդափոխված սենյակում: Ցանկալի կլինի, որ ընտրեք ո'չ շատ չոր, ո'չ շատ փափուկ բարձ և առհասարակ անկողին: Քնելուց մոտ մեկ ժամ առաջ դրսում զբոսնեք, մաքուր օդ շնչեք, լցվեք դրական հույզերով. թարմ օդն ու ցանկալի զբոսանքը կնպաստեն խոր քնին: Բժիշկները խորհուրդ են տալիս, որ բարձի և ներքնակի մեջ լցնեք գայլուկի կոներ: Անքնության ժամանակ ցանկալի կլինի քնեք արդեն իսկ պատրաստված անկողնում' նախապես լավ թափ տալով այն: Այս կերպ վարվելով դուք հաջողության կհասնեք նույնիսկ ծանր դեպքերում:
Քրոնիկ անքնությամբ տառապողներին խորհուրդ է տրվում քնել սև գույնի և առհասարակ մուգ անկողնու մեջ, ինչը կապահովի գերազանց արդյունք:
Նշենք նաև, որ քնելուց առաջ յուղալի և դժվարամարս սնունդ պետք է չընդունեք և խուսափեք վառ գույներով ներկված սենյակներից, որոնք ձեզ դյուրազգաց կդարձնեն: