Ինչպե՞ս ազատվել անցանկալի մրսածությունից
Սեզոնային փոփոխություններն ազդում են մարդկանց ինքնազգացողության վրա' առաջնահերթ առաջացնելով մրսածություն, հարբուխ, անցանկալի քնկոտություն: Որպեսզի բարձրացնեք իմունիտետը և խուսափեք այդ անցանկալի իրավիճակներից, կարող եք հաճախ օգտագործել երեքնուկի չորացրած ծաղիկներով պատրաստված թուրմ, որն ունի հակաբորբոքիչ ու ջերիջեցնող հատկություն: Կարող եք պատրաստել թեյ և խմել մրսածության, ցավերի դեպքում, նույնիսկ՝ օրգանիզմը պրոֆիլակտիկ կերպով թարմացնելու նպատակով: Եթե արդեն իսկ մրսել եք, ապա կարող եք 1 ճաշի գդալ չորացրած երեքնուկը եռացնել մեկ բաժակ ջրի հետ, ապա ավելացնել մեղր: Հիվանդության սկզբում այս խառնուրդը ցանկալի կլինի խմեք քնելուց առաջ, իսկ սաստիկ մրսածության դեպքում' ուտելուց կես ժամ առաջ: Այն կհանգստացնի ցավերը, կիջեցնի ջերմությունը և կպարգևի հանգստության զգացում: