Յոգան կհանգստացնի ձեր նյարդերը
Յոգան ֆիզիկական, մտավոր և հոգևոր ավանդական կանոնների միասնությունն է, որը կազմնավորվել է հին արիական քաղաքակրթության ծաղկման շրջանում, մեր մոլորակի տարբեր հատվածներում: Յոգան սանսկրիտերեն բառ է, որն ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկն է' "Կապ": Կապ քո ներաշխարհի, քո շուրջը գտնվող մարդկանց, այլ կենդանի էակների ու բնության հետ: Յոգան գիտություն է, այլ ոչ թե լոկ սպորտաձև կամ ֆիզկուլտուրա:Այս համակարգի հիմնական բնութագրերից մեկն այն է, որ, որքան ավելի ես մոտենում դրան, այնքան ավելի հաճելի է դառնում պրոցեսը' լի ինքնահայտնագործման բազում արկածային պահերով:
Առաջարկում ենք ձեզ վարժություն, որը վերցված է ցի-յոգայից, որի նպատակն է նյարդերը հանգստացնել ու թուլացնել: Հարմար դիրքով նստեք աթոռին, փակեք աչքերը, ուղեք ողնաշարը, բայց մի լարեք այն, այլ ընդհակառակը' որքան հնարավոր է թուլացրեք մարմնի մկանները: Հանգիստ շնչեք, ապա շնչեք հաշվելով: Մտքում հաշվեք մինչև յոթը, ապա երկու վայրկյան պահեք շնչառությունը և բերանով խորը արտաշնչեք: Գործողությունը կրկնեք 5-7 անգամ: Որոշ ժամանակ հանգիստ շնչեք, թուլացեք ամբողջ մարմնով, ապա աջ ձեռքի բութ մատով փակեք աջ քթանցքը և ձախ քթանցքով հանգիստ շնչեք, ապա արտաշնչեք: Շնչավարժանքը կատարեք մոտավորապես 5 րոպե, որից հետո փոխեք քթանցքը: Այս շնչավարժանքը մաքրում է ամբողջ շնչուղիները, իսկ կանոնավոր կերպով կատարելու դեպքում' բացում է բռոնխներում առաջացած կպումները: Ամենավերջում երկու քթանցքով խորը շնչեք ու բերանով կլոր արտաշնչեք' ազատվելով օրգանիզմում հավաքված ամբողջ բացասական հույզերից: