Ափսոս, որ չգիտենք այս գրքի հետագա ճակատագիրը. Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սինգապուրի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Սինգապուրի քրիստոնեական ամենահին տաճարն է, կառուցված 1835-ին հայ համայնքի կողմից) եղել է ու կա հայերի համար կարևոր հավաքատեղի. ունի գրառումների գիրք, որը պահում ու տեղափոխում է ժամանակի միջով այցելուների հուշերը, շատ հետաքրքիր էներգետիկա ունի, միայն ափսոս՜, որ չգիտենք նրա հետագա ճակատագիրը»: