Նազենի Հովհաննիսյանը՝ Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել. «Այո՛, Հայաստանը քրիստոնեությունն առաջինն է ընդունել, տարածել ու զարգացրել է՝ իր հետքը թողնելով ամենուրմ ու հենց հայոց եկեղեցու շնորհիվ է, որ առայսօր ճանաչելի է աշխարհում։ Սինգապուրն իր կարճ գոյության ընթացքում՝ դառնալով աշխարհի առաջատր պետություններից մեկը, իր առաջնորդի ՝ Լի Սյան Լունի անմարդկային նվիրումի շնորհիվ, ( որի մասին ընթացիկ սեղմ կփորձեմ դեռ պատմել), սովորական ճամփորդի համար շատ հետաքրքիր մի աշխարհ է բացահայտում, բայց հայի համար Սինգապուրյան առաջին ողջույնն իհարկե հայոց եկեղեցու այցելությունից է սկսվում։
1820-ականներից է առաջին հայ վաճառականը եկել Սինգապուր։ Ասում են, որ 1834-ին հայկական գաղութը մեծ չէր, մոտ 50 հոգի ( թիվը հստակ չէ) և հենց այդ ժամանակ հատկացվում է մի տարածք ( «ի հարգանք հայերի հոգևոր ու քաղաքացիական արժեքների»), ինչպես նշվել էր 1836թ-ի «The Free Press»-ում, ըստ որի՝ «բացառիկ հոգևոր ուժը միայն կարող էր համախմբել 44 հոգանոց սակավաթիվ համայնքին, որ ստեղծեն այսպիսի կարևոր ու գեղեցիկ կառույց», որն ի դեպ, ներկայումս պատկանում է Սինգապուրին ( ոչ հայերին) և նրա հոգածության ներքո է՝ իբրև պատմամշակութային արժեք։
Այսպիսով, եկեղեցին կառուցվեց 1835թ.-ին, գումարի մի մասը հանգանակել էր տեղի հայությունը, մյուս՝ պակասող մասը, Հնդկաստանի և Յավայի հայությունը։ 1836 թ.-ին այն օծվել է ի պատիվ Սբ. Գրիգոր Լուսավորչի։
Փաստ. Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին քրիստոնեական ամենահին տաճարն է Սինգապուրում և այն հայտնի է իբրև հայկական եկեղեցի (Armenian church)»: