Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաները ռուսերեն են սովորում
Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաներն օտար լեզուներ են սովորում, այդ թվում՝ ռուսերեն, վիետնամերեն և արաբերեն: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Mirror»-ին:
Անջելինա Ջոլին «BBC» կորպորացիայի «Radio 4»-ին տված հարցազրույցի ընթացքում է հայտնել այս մասին, ում ռադիոընկերություն են հրավիրել որպես հրավիրված խմբագրի:
Զույգը երեք կենսաբանական երեխա ունի՝ 10-ամյա Շայլոն և 7-ամյա երկվորյակներ Վիվյենն ու Նոքսը, ինչպես նաև երեք որդեգրված երեխաներ՝ 14-ամյա Մեդոքսը՝ ծնունդով Կամբոջայից, 12-ամյա Պաքսը՝ Վիետնամից, և 11-ամյա Զախարան՝ Եթովպիայից:
Ջոլիի խոսքով՝ իր երեխաներից ոչ ոք չի հետարքրվում դերասանական արվեստով, սակայն բոլորին գրավում են օտար լեզուները: