Ագիլերան իր նոր «Change» երգի վաճառքից ստացված գումարը կտրամադրի Օռլանդոյի զոհերի ընտանիքներին
Ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան իր նոր «Change» երգի վաճառքից ստացված գումարը կտրամադրի Օռլանդոյի զոհերի ընտանիքներին և հարազատներին: Այս մասին հայտնել Ria.ru-ն:
«Ահավոր ողբերգություն, որը պատահեց Օռլանդոյում: Այն քարի նման կանգնել է սրտիս: Ես ուղարկում եմ իմ սերը և աղոթքները զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- ասել է երգչուհին: