Վոլոչկովան «մի լավ ուրախացել է» գիշերային ակումբում (լուսանկար և տեսանյութ)
Անաստասիա Վոլոչկովան առաջին անգամ չէ, որ բարեգործական համերգային շրջագայությամբ հանդես է գալիս երկրով մեկ: Այս անգամ նա «նվիրել» է իր ներկայացումներից 8-ը Օրենբուրգի բնակիչներին: Այնուհետև որոշել է լիցքաթափվել և մի լավ հանգստանալ: Սակայն ոչ, նա չի գնացել շոգեբաղնիք, այլ գնացել է գիշերային ակումբ: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Նա չի գնացել այնտեղ ուղղակի երաժշտություն լսելու, այլ անձամբ է ցուցադրել շոու:
Ակումբի այցելուները դարձել են ականատես նրա երգեցողությանը: Նա սկսել է երգել. «Пусть кружатся планеты и вертится быстрей Земля»: