Նապոլեոնի հաղթանակների գաղտնիքը
Երբ երիտասարդ փառասեր գեներալ Նապոլեոնը ղեկավարեց բանակը, այն աղետալի վիճակում էր: Բանակը բացարձակապես փող չուներ' անգամ նամակ ուղարկելու: Զինվորների մի մասը ոտաբոբիկ էր, իսկ մյուս մասի հագին էլ հնամաշ ու պատառոտված շորեր էին: Նրանք ավելի շատ տնանկ մարդկանց էին հիշեցնում, քան զինվորների:
Նա վերջ դրեց գողությանն ու թալանին: Նա գնդակահարում էր գողություն անողին, իսկ ամենակարևորը պատմական այն որոշումն էր, որ նա կայացրեց. «Արգելել սպային զինվոր ծեծել»:
Եթե սպան հարվածեր զինվորին, անկախ նրա ձեռքբերումներից' տեղում գնդակահարվում էր: Նա հրաման արձակեց, որով արգելվում էր բռնությունը, և օրենքը խախտողին գնդակահարություն էր սպառնում:
Նա ընդամենը արգելեց ֆիզիկական ճնշումը, ստորացումը, փոխարենը ներշնչում էր զինվորին իր բանակի նկատմամբ վստահություն, հպարտություն: Նա լավ գիտեր, որ եթե մարդուն զրկես արժանապատվությունից, նա հերոս չի դառնա: Իսկ բանակը նրա այդ արարքին պատասխանում էր սիրով և հաղթանակներով, նրանք հաղթում էին ու հաղթում:
Դա եղել է երկու հարյուր տարի առաջ:
Ո՞րն էր Նապոլեոնի հաղթանակների գաղտնիքը:
Սերը և հարգանքը զինվորների նկատմամբ: Ով չգիտի նրա այն արտահայտությունը, որը հրաշքներ էր գործում. «Զինվորի ուսապարկում է գտնվում մարշալական գավազանը»: Նա ամեն մի զինվորի մեջ տեսնում էր վաղվա հրամանատարին և հերոսին: Նա սիրում էր զինվորներին, և այդ սերը փոխադարձ էր: Ահա թե ինչ է անում սերը:
Հեղինակ' Էմմա Տանանյան