Արամ Աթեշյանը կայցելի Ռուսաստան և Հայաստան
Կոստանդնուպոլսի Հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանի Ընդհանուր փոխանորդ Տեր Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը հունիսի 15-ին կմեկնի Ռուսաստան։ Աթեշյանը դրանից հետո կայցելի նաև Հայաստան՝ մասնակցելու Գերագույն Հոգևոր Խորհուրդի նիստերին ինչպես նաև Ֆրանցիսկոս Սրբազան Պապի՝ Հայաստան այցելության առթիվ կազմակերպված միջոցառումներին։ Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ պատրիարքարանի կայքից: