Քլինթոնը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը
ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունն Օռլանդոյում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Թրամփն իր հերթին քննադատել է Հիլարիին՝ ասելով, որ նա իր ողջ ելույթի ընթացքում «արմատական իսլամ» բառը չի օգտագործել և կոչ է արել նրան դուրս գալ ընտրապայքարից:
«Եթե Թրամփը չի լսել, որ այդ սպառնալիքն իր անունով եմ կոչում, ապա նա պարզապես չի լսում: Ես չեմ պատրաստվում մի ամվողջ կրոնի դեմ պատերազմ հայտարարել»,-ասել է Քլինթոնը: