Ժաննա Ֆրիսկեի մայրը դստեր մահվանից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել (լուսանկարներ)
Մեկ տարի առաջ հունիսի 15-ին գլխի քաղցկեղից մահացավ ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն: Այս ամբողջ ընթացքում Ֆրիսկեի մայրը` Օլգա Կոպիլովան հրաժարվում էր շփվել լրագրողների հետ: Միայն վերջերս` դստեր մահվան մեկամյակին ընդառաջ կինն իր մեջ ուժ է գտել խոսել այն մասին, թե ինչպես է մահացել Ժաննան:
«Եթե Ժաննան իմանար, որ հիվանդ է, նա չէր ծննդաբերի: Մենք այդ մասին իմացել ենք միայն հունիսի 7-ից հետո»,- պատմել է Օլգա Վլադիմիրովնան Անդրեյ Մալախովի «Сегодня вечером» հաղորդման ժամանակ:
Մեքենա վարելիս Ժաննան բողոքել է ուժեղ գլխացավից: Նրանք դեղատնից դեղեր են գնել, սակայն դա չի օգնել: Միայն դրանից հետո Ժաննան այցելել է բժշկին և պարզել, որ գլխուղեղի քաղցկեղ ունի:
Ըստ կնոջ, Ժաննան չի ցանկացել, որ իր հիվանդության մասին ինչ-որ մեկն իմանա: Նույնիսկ ոչ բոլոր մտերիմները գիտեին նրա հիվանդության մասին: Երգչուհու ծնողները հույս ունեին, որ ուռուցքը չարորակ չէր լինի և իրենց դուստրն անպայման կապաքինվեր:
«Մենք հավատում էինք, որ նա կապաքինվի: հատկապես 2014 թ-ի մարտին, երբ Պլատոշան (Ժաննայի տղան) առաջին քայլերն արեց և մոր ձեռքը բռնած` նրան բերեց խոհանոց: Ժաննան առաջին անգամ ոտքի կանգնեց հիվանդությունից հետո: Ինձ համար դա մեծ երջանկություն էր»,- կիսվել է Օլգան:
Ժաննայի մայրը հայտնել է նաև, որ շատ տխուր է, քանի որ Շեպելևը (Ժաննայի ամուսինը) չի թողնում իրենց տեսնել թոռանը.«Մենք անընդհատ սպասում ենք, որ Պլատոնին կբերեն մեզ մոտ և մենք կգնանք քայլելու: Սպասում ու աղոթում ենք»,- խոստովանել է Ժաննայի մայրը: