Էրդողանը նամակ է գրել Պուտինին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
Նամակում էրդողանը շնորհավորել է ռուսներին անցած Ռուսաստանի օրվա առթիվ և ցանկացել, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները հասնեն «արժանի մակարդակի»:
Բացի այդ, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևին ուղղված նամակում հույս է հայտնել. «Մոտ ժամանակներս մեր երկու երկրների միջև համագործակցությունը և հարաբերությունները կհասնեն այնպիսի մակարդակի, որն անհրաժեշտ է մեր ժողովուրդների ընդհանուր շահերի համար»: