Թուրքիայում ԵՄ դեսպանը հրաժարական է տվել
Թուրքիայում Եվրոմիության գերագույն ներկայացուցիչ Հայնսյորգ Հաբերը հրաժարական է տվել:
Այս մասին հայտնել է Reuters-ը` հղում տալով Անկարայում ԵՄ-ի պաշտոնկան ներկայացուցչի կատարած հայտարարությանը:
Հաբերն անցյալ ամիս կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից` Թուրքիայի և ԵՄ-ի միգրացիոն համաձայնագրի իր քննադատության համար: