Մահացել է «մեղվի փեթակ» հայտնի սանրվածքի հեղինակը (լուսանկարներ)
ԱՄՆ-ում մահացել է «մեղվի փեթակ» հայտնի սանրվածքի ստեղծող Մարգարեթ Վինչի Հելդթը: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Նա մահացել է 98 տարեկան հասակում:
Ամերիկուհու ստեղծագործությունը ներկայացված է եղել 1960-ականների նորաձևության ամսագրերում և ունեցել է մեծ հաջողություն: Այդ վարսահարդարումն արել են ԱՄՆ-ի առաջին տիկին Ժակլին Քենեդին և Օդրի Հեպբերնը:
Այն մինչ օրս էլ մեծ ճանաճում ունի: Այդպիսի կերպարով հանդես են եկել բազմաթիվ ժաmանակակից աստղեր, որոնց թվում է Էմի Ուայնհաուսը և Բեյոնսեն: Բացի այդ նման կերպարով է ներկայացված Մարջ Սիմպսոնը` հայտնի «Սիմպսոններ» մուլտֆիլմից: