Վերջին 1 տարվա ընթացքում Թուրքիայում 51 տոննա պայթուցիկ է պայթել
Վերջին 11 ամսվա ընթացքում Թուրքիայում օդ են թռչել անթիվ-անհամար ավտոմեքենաներ՝ լցված պայթուցիկներով: Այս մասին գրում է «Regnum» գործակալությունը՝ հղում տալով «Yeni Hayat»-ին:
Ընդհանուր հաշվով, անցյալ տարվանից ամբողջ Թուրքիայում պայթեցվել է 51 տոննա պայթուցիկ: Այս ամենի արյան գինը տասնյակ ոստիկանների, զինծառայողների, խաղաղ բնակիչների կյանքերն են՝ ավելի քան 260 000 մարդ:
Ահաբեկիչների հիմնական թիրախները ոչ միայն երկրի հարավ-արևելքում գտնվող խոշոր քաղաքներն են, որտեղ հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել, այլև այնպիսի խիտ բնակչությամբ մեգապոլիսներ, ինչպիսիք են Անկարան ու Ստամբուլը:
Պայթյունների հետևում Քուրդիստանի Աշխատավորական կուսակցությունն է, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը մահապարտներ և ականապատված ավտոմեքենաներ է օգտագործում: Այս ժամանակահատվածի ընթացքում Թուրքիայում տեղի է ունեցել 10 մահաբեր հարձակում:
Դեռևս թուրքական իշխանությունները «քրդական հարցի կարգավորման» անվան տակ Սիրիայում խաղում են ծայրահեղական կազմակերպությունների հետ: Եվ այն բանից հետո, երբ նախորդ տարվա հուլիսին ՔԱԿ-ի և Թուրքիայի միջև հրադադարը խախտվեց, կոնֆլիկտը թեժացավ անհավանական ուժգնությամբ: