Մահացել է դերասան Դմիտրի Միրոնը
Մահացել է դերասան Դմիտրի Միրոնը: Նա մահացել է 42 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է TACC-ը` հղում տալով պրոդյուսերական կենտրոնի աշխատակից Իրինա Ապեկսիմովային, որտեղ աշխատում էր դերասանը:
«Նա մահացել է այսօր առավոտյան հիվանդանոցում, որտեղ նա աշխատում էր վերջին 2 տարին: Մանրամասներ չգիտեմ»,- ասել է նա:
Դերասանն աշխատել է ռուսական բանակի թատրոնում: Նա հանդես է եկել բազմաթիվ դերերում, որոնցից են` «Маросейка, 12», «След», «Барвиха-2», «Гарпастум», «Прощание в июне» և այլն:
Ավելի վաղ հայտնել էինք դերասան Ալեքսեյ Դայնեկոյի մահվան մասին: