Գողացել են Կաննի փառատոնի մասնակիցների զարդարանքները
Անհայտ հանցագործները մայիսի 17-ի գիշերը թալանել են Կաննի հյուրանոցներից մեկը, որտեղ պահվում էին այն թանկարժեք իրերը, որոնք նախատեսված էին կինոփառատոնի ժամանակ հյուրերին և մասնակիցներին վարձով տալու համար, հայտնում է BBC News-ը:
Ոստիկանության տվյալներով` գողացվել են Chopard բրենդի զարդերը, որոնց արժեքը ընդհանուր առմամբ կազմում է մի միլիոն դոլար: Դրանք պահպանվում էին ուժեղ հսկողության տակ գտնվող Novotel հյուրանոցի սենյակներից մեկում:
Գողությունը կատարվել է այն ժամանակ, երբ փառատոնի մասնակիցները դիտում էին Սոֆի Կոպոլի ֆիլմը: