Շնորհակալ եմ Գերմանիայի խորհրդարանի՝ թուրքական ծագում ունեցող բոլոր պատգամավորներին. Սերժ Թանկյան
Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի՝ թուրքական ծագում ունեցող բոլոր պատգամավորներին, ովքեր արիաբար կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին։ Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Գերմանիայի խորհրդարանի՝ թուրքական ծագում ունեցող բոլոր 11 խորհրդարանականներին, ովքեր արիաբար քվեարկեցին իրենց խղճի համաձայն՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։
Որպես միջազգային հանրություն մենք երբեք չպետք է թույլ տանք, որ ճշմարտությունը բարձրաձայնողները հետապնդվեն բռնակալների հետ կապված հանցագործների կողմից»։