Իրանն ԱՄՆ-ին դատի կտա՝ 2 միլիարդ դոլարը չվերադարձնելու համար
Իրանի իշխանությունները Վաշինգտոնի դեմ հայց են ներկայացնելու Ժնևում ՄԱԿ-ի Միջազգային դատարան: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի իշխանությունները հայց են պատրաստել ԱՄՆ-ի Գերագույն դատարանի՝ Իրանի Կենտրոնական բանկին իրանական սառեցված ակտիվներից 2 միլիարդ դոլար վերադարձնելու հարցը մերժելու համար:
Զարիֆի խոսքով՝ Թեհրանը չի ընդունում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի դատարանների որոշումները:
Ավելի վաղ Իրանի խորհրդարանը քվեարկեց մի օրենքի նախագծի օգտին, որը կառավարությանը պարտավորեցնում էր ԱՄՆ-ի դեմ հայց ներկայացնել հակաիրանական ակտերի 63 տարվա վնասները փոխհատուցելու մասին: