Ինչպես ոչխար եղել են, այդպես էլ մնացել են. ադրբեջանցի մոդելը՝ իր հայրենակիցների մասին
«Աստված իմ, չհասցրեցի ոտքս Բաքվի հողին դնել, արդեն հասցրի զգալ «մեր ժողովրդի» ողջ հմայքը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանցի մոդել Քրիստինա Զամիրը: Այս մասին հայտնում է Oxu.az-ը:
Մոդելը նոր է վերադարձել Դուբայից, որտեղ նա մասնակցել է «Միսս ԽՍՀՄ» մրցույթին:
Վերադառնալուն պես մոդեlը նկատել է, որ «իրենց երկիրը տարեցտարի եվրոպականացվում է, սակայն որոշները, ինչպես ոչխար եղել են, այնպես էլ մնացել են»:
«Չնայած «ա լյա Շանելին» wu «Ադիդաս մարզակոշիկներին» և դեմքին տոննայով կոսմետիկային, կարծես ոչ թե ինքնաթիռում են, այլ շուկայում, գոռում են, ինչպես մորթվողները: Նույնիսկ վերադառնալու ցանկությունս անհետացավ: Հետ եմ վարժվել այս ամենից»,- գրել է մոդելը ֆեյսբուքյան իր էջում: