Բալիի բնակիչները հետաքրքիր ու հյուրընկալ մարդիկ են. Նազենի Հովհաննիսյանը` Բալիում (տեսանյութեր)
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր հանգիստն անց է կացնում Բալիում:
«Բալիի բնակիչները հետաքրքիր ու հյուրընկալ մարդիկ են։ Ժամանակին, տեսնելով, որ իրենց ջունգլիներում շատ են կապիկներն, ու մարդիկ սիրում են նրանց նայել, ստեղծել են բնական այգի` ավելացնելով մի քանի կամուրջ, քանդակ, և տուրիստներից վերցնելով իքս գումար, սիրով բարի գալուստ են ասում Կապիկների աշխարհ:
Ինձ դուր եկավ հնարամտությունը, բնությունից ստացված գումարով հոգալ բնության կարիքները, իսկ կապիկները վերջն էին:
Ես չեմ սիրում վանդակ, ճաղ, ճաղավանդակ: Կենդանիները, որքան որ դա հնարավոր է, պիտի ազատության մեջ ապրեն»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: