Միջուկային համաձայնագիրը չվերացրեց Իրանի հանդեպ Արևմուտքի թշնամական վերաբերմունքը. Իրանի ԱԳՆ
Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը չի նշանակում, որ Արևմուտքը դադարեցրել է իր թշնամական վերաբերմունքը Իսլամական Պետության հանդեպ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Ըստ նրա, այդ համաձայնագիրը միայն Իրանի վրայից հանել է պատժամիջոցների ճնշումը, սակայն թույլ չի տալիս Իրանին ազատվել «բացասական նախատրամադրվածությունից», որը դրսևորվում է Արևմուտքի մշտական սպառնալիքների տեսքով: «Սակայն դա չի նշանակում, որ նրանք, ովքեր Իսլամական Պետությունը տեսնում են որպես իրենց նպատակներին հասնելու խոչընդոտ, դադարեցրել են Իրանի հանդեպ թշնամանքն ու անբարյացկամությունը»,- նշել է նա:
Դրա հետ միաժամանակ Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ միջուկային համաձայնագրի կնքումը խիստ անհրաժեշտություն էր:
«Եթե ամեն ինչ նախկինի պես շարունակվեր, ապա իրանական նավթի արտահանումը կկրճատվեր և ներկայիս 2 միլիոն բարելի փոխարեն կլիներ 850-900 բարել մեկ օրում»,- նկատել է արտգործնախարարը: