Կանդելակին հաստատել է իր ամուսնության մասին լուրերը
Հաղորդավարուհի Թինա Կանդելակին դադարել է թաքցնել, որ երջանիկ է ամուսնացած կարգավիճակում: Երեկ Ֆրանսիայում տեղի ունեցած Ռուսաստան-Անգլիա հավաքականի խաղը դիտելուց հետո, Կանդելակին հասկացրել է, որ ինքն ու ամուսինը հիացած են խաղով: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Երկար ժամանակ, Թինա Կանդելակիի ընտանեկան կարգավիճակի մասին տարբեր լուրեր էին պտտվում:
Մի մասն ասում էր, որ հաղորդավարուհին ամբողջությամբ իր կարիերային է տրվել և անձնական կյանքը դասավորելու ժամանակ չունի, մյուս մասն էլ ասում էր, որ Կանդելակին սիրավեպ ունի: