Դավթաշենում 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը
Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 2-րդ թաղամասի թվով 2031 բնակիչ-բաժանորդների և 16 տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը: