Պարզվում է՝ Ջասթին Բիբերին ծեծի ենթարկած սևամորթը նրա երկրպագուն է եղել (տեսանյութ)
LifeStyleՋասթին Բիբերը, ով հայտնի է իր բռնկուն բնավորությամբ, կրկին ծեծկռտուքի մեջ է ընկել: Բիբերին ծեծել է երկրպագուն: Այս մասին հաղորդում է Cosmo.ru-ն:
Կլիվլենդում «NBA» շարքի եզրափակիչ խաղերից մեկից հետո Ջասթինին է մոտենում նրա երկրպագուն` ակնկալելով, որ սիրելի երգչի ինքնագիրը կստանա: Պապարացցիները կարողացել են տեսանկարահանել, թե ինչպես է Բիբերը հրում սևամորթ տղամարդուն: Ի պատասխան, վերջինս բռունցքներով նետվում է դեպի երգիչը: Արդյունքում Բիբերը գետնին է հայտնվում:
Բիբերը հրաժարվել է մեկնաբանել իր պահվածքը: